Բարձրակարգ ու ժամանակակից սարքավորումներ, վերապատրաստված բուժանձնակազմ
Հեմոդիալիզի բաժանմունքը Վանաձորի բժշկական կենտրոնում գործում է 2006թ-ի մարտի 21-ից
__________________________________
Ապահովված է բարձրակարգ ժամանակակից սարքավորումներով, գերմանական արտադրության Fresenius ընկերության 16 հզոր ապարատներով և սպասարկում է ամսական 91-96 բուժառուի:
Պացիենտների մեծ մասը Լոռու մարզի բնակիչներն են, ինչպես նաև սպասարկվում են բուժառուներ հարակից մարզերից:
Բաժանմունքն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով:
Ելնելով հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտների թվաքանակից՝ բաժանմունքն աշխատում է գերծանրաբեռնված՝ երեք հերթափոխով: Աշխատանքն սկսվում է առավոտյան 08:30-ից և ավարտվում երբեմն կեսգիշերին:
Պրոֆեսիոնալ ու հոգատար բուժանձնակազմի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար պացիենտների խիստ անհրաժեշտ ու կենսական նշանակություն ունեցող բուժօգնությունը:
Բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն ունի 3 վերապատրաստված բժիշկ մասնագետներ, որոնց թվում նաեւ՝ մանկական նեֆրոլոգ:
Բաժանմունքի բուժանձնակազմը բազմիցս արժանացել է շնորհակալագրելի տարբեր առողջապահական կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ՀՀ Առողջապահության նախարարության եւ Լոռու մարզպետի կողմից:
Բացի ստացիոնար բուժում ստացող պացիենտներին սպասարկելուց, բաժանմունքի բուժանձնակազմի կողմից իրականացվում Է երիկամային անբավարարություն ունեցող պացիենտների խորհրդատվություն, հետոզոտություն, ամբուլատոր բուժում և հիվանդների նախապատրաստում հետագա ծրագրային հեմոդիալիզի մեթոդով բուժման:
Բաժանմունքի ողջ անձնակազմը պացիենտներին մաղթում է քաջ առողջություն եւ շուտափույթ ապաքինում: